...թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խոր» սպասում է:
Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով ևս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:
ՀՀ-ում բավականին պարադոքսալ վիճակ է ստեղծվել, ինչը պայմանավորված է ՌԴ լրատվամիջոցների, մասնավորապես, «Первый канал», Россия-1, НТВ, «Звезда» հեռուստաալիքների ծավալած հակահայկական հիստերիայով:
ԵՄ-ն խոստացել է ռուսական ազդեցության հակադրման շրջանակում խորացնել կապերը 6 նախկին խորհրդային պետությունների հետ, սակայն նախազգուշացրել է, որ այդ երկրները մոտ ժամանակներս ԵՄ անդամակցության շանսեր չունեն` ասված է AFP գործակալության հոդվածում՝ նվիրված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։
Բրյուսելի դատախազությունը նախկին խորհրդարանական Ստեֆան Ժորիսի և Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Ալեն Դեսթեքսի ադրբեջանական ռեժիմի հետ կապերի քննություն է սկսել, հայտնում է Le Soir-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մինսկում է՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...